ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԻՐԱՆՈՒՄ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում: Այն փոխանցվել կամ վաճառվել է Իրանին դեռևս անհայտ հանգամանքներում և զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխшնությունները թուլատրել դա, հաշվի առնելով Իրանի դեմ գործող միջազգային սանկցիաները: Ինքնաթիռն օրեր առաջ պետք է վայրէջք կատարեր Հայաստանում, սակայն իջեցվել է Թեհրանում: 

Զուտ հիշեցնեմ, որ ցանկացած ընկերություն (պետություն), որը Իրանին կփոխանցի կամ կվաճառի այն ապրանքատեսակները, որոնք արգելված են ամերիկյան օրենսդրությամբ, կարող է հայտնվել ամերիկյան պшտժամիջոցների տակ:

Այս խառը վիճակում մեզ միայն սա էր պակաս»:

Ընտրացանկ