Բրիտանական «Andair» ընկերությունը դադարեցրել է արցախյան պատերազմում լայնորեն կիրառված թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուների համար սարքերի մատակարարումները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ ավելի վաղ նրանց դիմել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատունը՝ մատակարարումները դադարեցնելու կոչով: Ընկերությունը հետաքննություն է անցկացրել, որից հետո որոշում է կայացրել՝ թուրքական ընկերության բոլոր պատվերները չեղարկելու մասին։

«Andair»-ը վառելիքի պոմպեր էր մատակարարում թուրքական ԱԹՍ-ների համար:

Военное обозрение-ն, հղում անելով արևմտյան մամուլին, տեղեկացնում է՝ սարքերի մատակարարման դադարեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան Ադրբեջանին բրիտանական բաղադրիչներով անօդաչուներ էր վաճառում` ԼՂ պատերազմում կիրառելու համար:

Հայկական տեղեկատվական աղբյուրները հայտնում են, որ բրիտանական ընկերությունը դիմել է Լոնդոնում ՀՀ դեսպանություն` խնդրելով հստակեցնել. արդյո՞ք ԼՂ-ում պատերազմական գործողությունների ընթացքում ոչնչացված Բայրաքթարները բրիտանական մակնշմամբ բաղադրիչներ ունեցել են: Հայկական կողմը հաստատել է այդպիսի բաղադրիչների առկայությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed