«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը 2021թ.-ին տեղի կունենա, անկախ կորոնավիրուսի համավարակից։ Երաժշտական մրցույթի ճակատագրի մասին խոսել է մեկնաբան, դերասան եւ կատակերգու Գրեմ Նորթոնը, հայտնում է Lenta.ru-ն։

Արտիստը հավաստիացրել է, որ միջոցառումը «հաստատապես տեղի կունենա» այս տարի սովարական ձեւաչափով, որի շրջանակներում տարբեր երկրներից երաժիշտներ կպայքարեն առաջին տեղի համար։ Ընդ որում, մրցույթի կազմակերպիչները թույլ են տվել ելույթների ձայնագրության օգտագործման հնարավորությունը, եթե մասնակիցները չկարողանան Ռոտերդամ (Նիդերլանդներ) մեկնել կամ ստիպված լինեն նախքան հասնելը կարանտինի պայմաններում լինել։ Ելույթների ձայնագրման համար խիստ կանոններ կսահմանվեն։

Նորթոնը կասկածներ է հայտնել, որ վոկալային մրցույթը «կանցնի 20 հազար հանդիսատեսով ստադիոնում»։

2020թ.-ի սեպտեմբերին «Եվրատեսիլի» կազմակերպիչները 2021-ի մրցույթի անցկացման չորս սցենար են ներկայացրել՝ ընդգծելով, որ մրցույթի ձեւաչափը կախված կլինի աշխարհում համաճարակաբանական իրավիճակից։ Ավելի վաղ հայտնի է դարձել մրցույթի անցկացման օրը. եզրափակիչը ծրագրված է մայիսի 22-ին։

Լուսանկարը՝ NPO/AVROTROS/NOS

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed