«Critics Choice Association» կինոքննադատների ամերիկյան ասոցիացիան անվանել է 2020-ի լավագույն ֆիլմերն ու սերիալները։ Ցանկը հրապարակվել է կազմակերպության կայքում։

Լավագույն մարտաֆիլմ է ճանաչվել Սփայք Լիի «Հինգը մեկ արյամբ» ժապավենը։ Դրանում գլխավոր դերերից մեկը կատարած դերասան Դելրոյ Լինդոն ստացել է «Մարտաֆիլմում լավագույն արտիստ» տիտղոսը։ Էքշն-ֆիլմում լավագույն դերասանուհին է ճանաչվել Բեթի Գիլպինը, որը նկարահանվել է Քրեյգ Զոբելի «Որսը» ֆիլմում։

Քննադատները տարվա մուլտֆիլմ են ճանաչել դիսնեյյան «Հոգին», իսկ անիմացիոն ֆիլմի ստեղծմանը մասնակցած դերասան Ջեյմի Ֆոքսին ու Թինա Ֆեյը ճանաչվել են «Հնչյունավորման լավագույն արտիստներ»։

Լավագույն սարսափ ֆիլմ է ճանաչվել Լի Ուոնելի «Անտեսանելի մարդը», լավագույն գիտա-ֆանտաստիկ ֆիլմ՝ Մաքս Բարբակովի «Փալմ-Սփինգսը»։

Լավագույն էքշն-սերիալի տիտղոս ստացել է «Վիկինգներ» շոուն։ Լավագույն անիմացիոն մուլստերիալ է ճանաչվել «ԲոՋեք անունով ձին», սուպերհորսների մասին գլխավոր նախագիծ՝ «Տղաները»։ «Մանդալորցին» սերիալը հաղթել է «Լավագույն գիտական ֆանտաստիկա» անվանակարգում, իսկ «Լավկրաֆտի երկիրը» ճանաչվել է հեռուստատեսային լավագույն սարսափ ֆիլմ։

 Աղբյուրը՝ Lenta.ru

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed