Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի ստեղծագործողությունների հիման վրա «Մատանիների տիրակալը» նոր սերիալը կպատմի Միջերկրի երկրորդ դարաշրջանի մասին։ Մանրամասները բացահայտել են ինսայդերները։

Նրանց խոսքով՝ սերիալի գործողությունները տեղի կունենան «Հոբիթ» եւ «Մատանիների տիրակալը» ֆիլմերում նկարագրված իրադարձություններից հազար տարի առաջ։ Հանդիսատեսին կցուցադրեն հզոր ուժերի ծնունդը, թագավորությունների ծաղկման ու անկման ժամանակները եւ չարագործի կողմից աշխարհի ընկղմումը խավարի մեջ։ Սյուժեի կենտրոնում կլինեն ինչպես երկրպագուներին արդեն հայտնի, այնպես էլ նոր կերպարներ։  

Սերիալի բյուջեն արդեն իսկ մոտենում է մեկ միլիարդ դոլարի։ Այդ գումարը հատկացվել է ամբողջ նախագծին եւ ոչ թե առաջին եթերաշրջանին, հայտնել է The One Ring կայքը, որը հրապարակել է սինոփսիսը։

Սերիալի նկարահանումներն արդեն իսկ մեկնարկել են Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով երկարատեւ ընդմիջումներ են եղել։ Ըստ նախնական տվյալների՝ «Amazon Prime Video» հարթակում պրեմիերան կարող է տեղի ունենալ արդեն այս տարի։

Միեւնույն ժամանակ, HBO-ն թողարկման է պատրաստում «Սեքսը մեծ քաղաքում» կուլտային սերիալի շարունակությունը։ Նախագծին մասնակցում են գլխավոր դերակատարները՝ Սառա Ջեսիկա Փարքեր, Քրիստին Դեւիս եւ Սինտիա Նիքսոն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed