Վшխկոտ գել խեղդ չի՞ լինում, ես վшխկոտ գել խեղդ եմ. Հովիկ Աղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրինք` ինչո՞ւ է իրենց թիմն այդպես սարսափած կամ վախեցած Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից, նախկինների վերադարձից: Ի՞նչ են անելու իրենց նախկինները, որ վերադառնան:

«Սերժ Սարգսյանից վախեցած չենք, ես Ռոբերտ Քոչարյանից եմ վախեցած, որովհետև ինքը վախենալու մարդ է, ես էլ վախկոտ տղա եմ»,-Hraparak.am-ի հետ զրույցում իրեն հատուկ ոճով պատասխանեց Հովիկ Աղազարյանը:

-Բայց մենք Ձեզանից նման տպավորություն չէինք ստացել, Դուք գելխեղդների մեջ չե՞ք մտնում, բա գելխեղդների թիմի ներկայացուցիչը կվախենա՞:

-Մյուսները վախկոտ չեն, ես եմ վախկոտը:

-Այսինքն` ձեր իշխանության մի՞ մասն է գելխեղդ:

-Վախկոտ գելխեղդ չի՞ լինում, ես վախկոտ գելխեղդ եմ:

Վերջին գրառումները

Ընտրացանկ