Հրդեհ՝ Երեւանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում․ փրկարարները տարհանել են 8 քաղաքացու

Փետրվարի 21-ին, ժամը 13:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի մուտքում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ 13:58-ին։ Այրվել են 2-5-րդ հարկերի մալուխները եւ 3-րդ հարկի գազի հաշվիչները (2 հատ)։

Փրկարարները տարհանել են 8 քաղաքացու։

Վերջին գրառումները

Ընտրացանկ