Ի՞նչ կարելի է ուտել ուշ երեկոյան

Ուշ երեկոյան ընթրելը կամ անգամ թեթեւ սնվելը վնասակար է, եւ հազիվ թե գտնվի ինչ-որ մեկը, ով չի լսել այդ մասին: Սակայն ի՞նչ անել, եթե շատ եք ուզում ուտել:

Չափաբաժնի ընտրությունը

Եթե դուք շատ քաղցած եք, փորձեք ուտել ձեր ցանկալի մթերքը փոքր չափաբաժնով: Այդպիսի սննդի կալորիականությունը չպետք է գերազանցի 100-150 կալորիան. այդ ժամանակ այդ սնունդը, ըստ ամենայնի, վնաս չի պատճառի:

Ուշ երեկոյան լավ միտք է օգտագործել հատապտուղներ, կանաչ աղցան, այլ բանջարեղեն կամ մրգեր փոքր քանակությամբ:

Սպիտակուցային մթերք

Եթե դուք տուն եք վերադառնում մարզումներից հետո եւ քաղց զգում, կարելի է սնվել ինչ-որ սպիտակուցային մթերքով: Դա կարող է լինել կրծքամիս, 1-2 ձվից պատրաստված ձվածեղ, պանիր, պրոտեինային սալիկ:

Քնելում ժամը

Եթե դուք արդեն օգտագործել եք բոլոր կալորիաներն օրվա ընթացքում, փորձեք ավելի վաղ քնել, որպեսզի ուտելու ցանկությունը չգայթակղի ձեզ երեկոյան:

Եթե դուք, այնուամենայնիվ, շատ քաղցած եք, թեթեւ սնվեք, սակայն ավելի ուշ գնացեք քնելու, որպեսզի օրգանիզմը կարողանա մարսել կերածը:

Վերջին գրառումները

Ընտրացանկ