Անհրաժեշտ բաղադրիչները՝
1,1կգ. կարտոֆիլ,
2,400գր. հավի ֆիլե,
3,1 սոխ,
4,200գր. պանիր,
5,ոչ յուղալի մայոնեզ,
6,աղ, պղպեղ, (մյուս համեմունքներն՝ ըստ ճաշակի)
7,բուսական յուղ։

Պատրաստման եղանակը՝
Հավի միսը պետք է կտրատել, երկու կողմից թակել, համեմել աղով և պղպեղով, մայոնեզ քսել և մի որոշ ժամանակ թողնել։
Հաջորդիվ պետք է մաքրել, լվանալ և բարակ, կիսակլոր ձևով կտրատել կարտոֆիլը, իսկ պանիրը՝ քերիչով անցկացնել։
Այնուհետեւ հարկավոր է տարան փոքր-ինչ տաքացնել, բուսական յուղ լցնել, ավելացնել կարտոֆիլը, համեմել աղով և պղպեղով (ցանկության դեպքում նաև այլ համեմունքներով)։

Կարտոֆիլի շերտի վրա անհրաժեշտ է դնել հավի միսը, հետո՝ սոխն ու քերած պանիրը։
Իսկ ամենավերջում պետք է կրկին մայոնեզ լցնել։
Արդեն կարելի է տարան տեղափոխել տաքացած ջեռոց և եփել մոտ մեկ ժամ։