Ինչու՞ է բերման ենթարկվել Խոսրով Հարությունյանը

Ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Քիչ առաջ ոստիկանությունը, կոշտ ուժ կիրառելով, Ազատության հրապարակից բերման ենթարկեց ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանին»,– գրել է նա։

«Այս կոնտեքստում Վեհափառի խոսքը պատեհ և քրիստոնեավայել է, հոգևոր իշխանության առաջնորդին բնորոշ: Ինչպես մենք՝ մի քանի նախկին վարչապետներս, հանդես ենք եկել նման միջնորդությամբ, այնպես էլ Վեհափառ Հայրապետն է նույն նկատառումն ունեցել: Խոսքը ամենևին չի գնում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ դատաքննությունը կարճելու կամ ընդհատելու մասին: Քոչարյանի կալանքից դուրս գտնվելը, տվյալ դեպքում առողջպահական խնդիրներից ելնելով, ուրիշ որևէ հարց չի կարգավորում, առավել ևս, որ Քոչարյանն իր նախկին վարքով, մոտեցումներով ապացուցել է, որ բնավ մտադրություն չունի խուսափել արդարադատությունից կամ խոչընդոտել որևէ ձևով»,- ասաց Հարությունյանը: Անդրադառնալով իշխանական ներկայացուցիչների տեսակետներին, թե կաթողիկոսը խառնվել է դատական գործընթացներին՝ այդ կերպ ճնշում գործադրելով դատական իշխանության վրա, նախկին վարչապետը նկատեց, թե կաթողիկոսն ընդամենն իր կարծիքն է հայտնել, ինչպես շատ շատերը. «Անշուշտ, հեգևոր իշխանության առաջնորդի խոսքը կարող է որոշ ազդեցություն ունենալ, բայց որակել ճնշում, քիչ հավանական եմ համարում, քանի որ դրսևորվել է քրիստոնեական արժեհամակարգով պայմանավորված մոտեցում: Կարելի է հետևել դրան, եթե քեզ մոտ կան այդպիսի արժեքներ, կարելի է նաև չհետևել, եթե այդ արժեքեները քեզ համար որևէ նշանակություն չունեն: Այս դեպքում խոսքը գնում է առողջապահական սպառնալիքների մասին, որ կա այսօրվա իրականության մեջ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ կաթողիկոսի խոսքը նպաստում է նաև իշխանությունների կողմից կորոնավիրուսային վարակի դեմ պայքարն ավելի հաջողելուն: Թեև Հարությունյանը Վեհափառ Հայրապետի խոսքը մարդասիրական հորդոր է որակում, սակայն ՀՀ ԱԺ փոխնախագահն այստեղ խտրական վերաբերմունք է տեսնում անձերի նկատմամբ: Հետաքրքրվեցինք՝ արդյոք կաթողիկոսի կողմից խտրական վերաբերմունք չկա՞ Մարտի 1-ի 10 զոհերի, «Հաց Բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի հետ կատարվածին չարձագանքելու դեպքում, Հարությունյանը դժվարացավ մեկնաբանել. «Որքանով ես եմ հասկանում, կաթողիկոսի խոսքը պայմանավորված էր համաճարակով, ոչ թե հասցեագրված մեկ անձի հետ կապված: Ինչ վերաբերում է խտրական վերաբերմունքի, ապա բոլորովին վերջերս իմացանք, որ քաղաքական մեծամասնության 5 պատգամավոր միջնորդել է քրեակատարողական հիմնարկից դուրս թողնել հոլիվուդյան ինչ-որ անձի: Թե ինչու պետք է լինի խտրական վերաբերմունք, այդ մտահոգությունը թող հայտնեն նաև իրենց գործընկերներին: Առավել ևս, որ Վեհափառի պարագայում նա խոսում է համաճարակի պայմանններում ստեղծած խնդիրների մասին՝ իր մտհոգությունը հայտնելով ի մասնավորի՝ խոսելով նաև Քոչարյանի մասին»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը: 

Վերջին գրառումները

Ընտրացանկ