Ինչու՞ է «Դերժավայի Արկադի»-ին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը դատի տվել առողջապահության նախարարությանը

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ «Դերժավայի Արկադի»-ին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը դատի է տվել առողջապահության նախարարությանը: Հայտնի դարձավ, որ մայիսի 18-ին նախկին պատգամավորին պատկանող կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան պահանջելով որոշումը անվավեր ճանաչել:

Ի դեպ, օրերս գրել էինք,որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գործող ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը եւս «պատերազմ » է սկսել «Դերժավայի Արկադի»-ին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դեմ:

Ըստ ամենայնի՝ նախարարությունը ստուգումներ
է իրականացրել եւ տուգանել է ԲԿ-ին, որն էլ նախկին պատգամավորը բողոքարկում է դատարանում:

Տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել ԱԺ նախկին պատգամավորին պատկանող բժշկական կենտրոնում եւ խախտումներ է հայտնաբերել, որից հետո ԲԿ-ի նկատմամբ պատժիչ գործողությունների է գնացել: Որոշման հետ չի հաշտվել բժշկական կենտրոնը եւ դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի 2021 թվականի փետրվարի 26-ի կարգադրագիրն անվավեր ճանաչել:

Վերջին գրառումները

Ընտրացանկ