Խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի. Ազատամուտ համայնքի ղեկավար

Ռուս խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի, քանի որ որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Արթուր Բեգինյանը:

«Ռուսները եկել են, բայց այն խոսակցությունները, թե ադրբեջանցիներ են եկել, դրոշներ են դրել, նման բան չկա: Զի նվորականներից ենք իմացել ռուսների գալու մասին, բայց թե նպատակը որն է, մենք չգիտենք, մեկն ասում է՝ զո րամաս են եկել, մեկն ասում է՝ եկել են ու դեպի սահման գնացել, տարբեր խոսակցություններ կան»,- պարզաբանեց նա:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զի նվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։

Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»:

Նյութի աղբյուր՝ Tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed