Ինչու՞ որոշվեց Ռոբերտ Քոչարյանին հեռացնել ռուսաստանյան ընկերության տնօրենների խորհրդի կազմից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կթողնի պաշտոնը ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի կազմում:

ԱՖԿ «Սիստեմա»-ի տարածած  հաղորդագրության մեջ նշվում է՝ հունիսի 26-ին տնօրենների խորհուրդը կընտրի նոր տնօրեններ, որոնք կփոխարինեն Ռոբերտ Քոչարյանին և Անդրեյ Դուբոբսկովին:

Ընդհանուր առմամբ, տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված է 12 մարդ։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ ընտրվել էր ԱՖԿ «Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին։

Ես կատեգորիկ այն բանի կողմնակիցն եմ, որ Ռուսաստանը ճշգրիտ կատարի իր վրա վերցված պարտավորությունները։ Եթե հայկական կողմը, որպես Ռուսաստանի դաշնակից, համարում է, որ իր իրավունքները խախտվել են, որ իր դեմ տեղի է ունեցել ոչ բարեկամական ակտ, որը կարող է առաջ բերել ՀԱՊԿ-ում պրոցես սկսելու հարց, եթե հայկական կողմը տեղի ունեցածը համարում է հարձակում, ապա մենք պետք է լրջորեն ուսումնասիրենք այդպիսի դիմումը, որը, իմ կարծիքով, արդեն արվել է։ Ռուսաստանը, վստահաբար, կողմնակիցը չէ ինչ-որ տարածքների գրավմանը, որն ինչ-որ մեկը համարում է իրենը։ Եթե դատենք Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններից, ապա նախկինում և լրիվ վերջերս էլ նրանք համարում են, որ Երևանն էլ է պատկանում Ադրբեջանին, ադրբեջանական հող է և այլն, բայց Ռուսաստանը, իհարկե, չի կարող աջակցել նման հայտարարություններին և աջակցել այդօրինակ գործողություններին։ Ռուսաստանը փորձում է հասնել նրան, որ այդ հարցը լուծվի առանց արյունահեղությունների և խաղաղ ոգով, և հենց դրա համար են բոլոր ջանքերը»

Դիտեք նաև՝

Վերջին գրառումները

Ընտրացանկ