«Keeping Up With the Kardashians» հանրաճանաչ իրապատում-շոուի վերջին եթերաշրջանը կմեկնարկի մարտի 18-ին։ Վերջերս լրագրողները պարզել են, որ այդ եթերաշրջանի ընթացքում Քիմ Քարդաշյանը կբաժանվի ամուսնուց՝ Քանյե Ուեսթից։ Զարմանալի չէ, որը օգտատերերը մեծ հետաքրքրությամբ են սպասում նոր սերիաներին, քանի որ զույգը մինչ այժմ աղմկոտ ամուսնալուծության վերաբերյալ ոչ մի հարցազրույց չի տվել։

Kim Kardashian Goes for Opulence at Kanye West's New York Opera Premiere |  Vogue

Մարտի 8-ին համացանցում նոր թրեյլեր է հրապարակվել, որը լի էր իրադարձություններով։ Սքոթ Դիսիկը սեր է խոստովանել նախկին ընտրյալին՝ Քորթնի Քարդաշյանին եւ նույնիսկ նշել, որ մտածում է նրան առաջարկություն անելու մասին։ Եվ սա անկախ այն հանգամանքից, որ մոդելն արդեն իսկ նոր ընտրյալ ունի։

Իսկ Քիմն, ըստ ամենայնի, առաջին անգամ կպատմի, թե իրականում ինչպես է հաղթահարել բաժանումն ամուսնուց՝ Քանյեից։ Թիզերի կադրերից մի քանիսում նա արտասվում է ու նշում. «Ինձ անհաջողակ եմ զգում»։ Տեսանյութը նկարահանելու պահին Քիմը ձախ ձեռքին դեռ կրում էր ամուսնական մատանին։ Այդ պահին նրա հետ էր ամբողջ ընտանիքը, այդ թվում Քենդալ Ջենները, որը եւս չի կարողացել զսպել հույզերը։

Kim Kardashian Tells 'Today' She's On Meds After Lupus Tests

Երկրպագուները եզրահանգել են, որ այդ հատվածում Քիմը Քենդալի հետ կիսվել է, թե ինչպես է փորձել փրկել ռեփերի հետ վեց տարվա ամուսնությունը, սակայն այդպես էլ չի կարողացել հաջողության հասնել։ Ըստ ամենայնի՝ Քարդաշյանը հիմա իրեն ավելի լավ է զգում։ Իսկ Քանյեն, ինչպես ավելի վաղ հայտնել են ինսայդերները, առհասարակ չի անհանգստանում, որ կնոջ իր հետ կոնֆլիկտի մանրամասները կհեռարձակվեն հեռուստատեսությամբ։

Լուսանկարները՝ Instagram

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed