Ինքը հшյերեն չգիտի, ասում է՝ լրшգրողներ ջան, սшմшլյոտի զուգարանի մեջ, որ մտնում ես, գրված է՝ օկուպшցված․ Փաշինյանը՝ Քոչարյանի մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 5-ին, շարունակում է իր հшնդիպումները համակիրների հետ։

Այսօր նա հանդիպում է կազմակերպել Կոտայքի մшրզում՝ Աբովյանում։

Նա խոսեց վերջին տարիներին նախկին իշխանությունների տարած քաղшքականության ու գրավված տարածքների մասին։

«Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակված Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը 2001 թվականի մայիսի 8-ին Արամ Աբրահամյանի կողմից վարվող Ա1+ հեռուստшընկերության «Պոստ Սկրիպտում» հաղորդման եթերում ասում է հետևյալը․ «Եթե մենք ստանում են Ղարաբաղի մեզ համար ցшնկալի կարգավիճակը, բոլոր օկուպացված տրածքները, բացի Լաչինչց, պետք է վերադարձվեն», իմիջիայլոց, լրագրողն այդ հարցազրույցում հարց է տալիս Մեղրիի մասին, նա էլ ասում է՝ չեմ պատասխանի, որովհետև դա բանակցային գաղտնիք է։ Այսինքն՝ Լաչինն ու մնացած տարածքները օկուպացված տարшծքներ են։ Այսօր մարդ կա, ասում է՝ բառադի հայտարարություններ չի կարելի անել երկրի ղեկավարին, իբր մեղադրանք է ուղղում։ Հասկացաք, մեղադրանք է ուղղում։

Վարդան Օսկանյանի այս հայտարարությունից հետո, բնШկանաբար, Հայաստանում մեծ աղմուկ է բարձրանում։ Լրագրողները Ռոբերտ Քոչարյանին են դիմում, ասում են՝ էս ինչ է ասում։

2001 թվականի մայիսի 13-ին ԱՄՆ-ից վերադարձող Քոչարյանը լրագրողներին բացШտրում է occupied բառը․ մեջբերում եմ Ռոբերտ Քոչարյանից․ «Օդանավում, լվացվելու տեղը, ես հատուկ նկատեցի, որ գրված էր՝ occupied, դա չի նշանШկում զավթված կամ որևէ այլ նշանակության»։  Հարց են տալիս, ասում են ԱԳ նախարարն ասել է, որ տարածքներն օկուպացված են, ասում է՝ լրագրողներ ջան, սամալյոտի զուգարանի մեջ, որ մտնում ես, գրված է՝ օկուպացված։ Այսինքն էս մարդը չի հասկանում։ Դե, քանի որ ինքը հայերեն չգիտի, էդ պահին չի կողմոնորոշվել»։

Այս խոսքերից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին։

Փաշինյանը շարունակեց միտքը՝ նշելով, թե Քոչարյանը մտածել է՝ կարող է շատ ամոթ է զուգարան բառն օգտագործելը․ «քցել-բռնելա, ասելա՝ լվացվելու տեղ»։

Վերջին գրառումները

Ընտրացանկ