Իր շեֆի «ծամա ծռ ություններից» հետո ՌԴ դեսպանն անկեղ ծացել է և արել սենս ացիոն խոստովանություն

«Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը արդի հայ հասարակությունում» համաժողովի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շարունակել է իր շեֆի ծամածռութնները հայ-ռուսական հարաբերությունների ու հայ ժողովրդին «եղբայրական ձեռք մեկնելու» եւ այլնի մասին: Մի քանի մեջբերումներ դեսպանի ելույթից.

– Մեր հարաբերությունները կոփվել են համատեղ կյանքի եւ համատեղ զարգացման հարյուրամյակների ընթացքում։ Այդ հարաբերությունները լիովին կատարում են իրենց դերը նաեւ այսօր

– Մեր հարաբերություններն անայլընտրանքային են։ Մեզ միավորում է չափից ավելի շատ բան։ Եվ դա չպետք է մոռանալ հատկապես այժմ, այս դժվար ժամանակներում, Հայաստանի Հանրապետության կյանքի եւ զարգացման այս բարդ փուլում։ Այն փորձությունները, որոնց միջով անցնում է հայ ժողովուրդը, լիովին ցուցադրում են մեր դաշնակցային հարաբերությունների որակը։

– Մեծ ջանքեր են գործադրվել եւ գործադրվում Ղարաբաղը խաղաղ կյանքի վերադարձնելու եւ դրա հետագա զարգացման համար: Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում Սյունիքում իրավիճակը կարգավորելու համար: Այս բոլոր ասպեկտները ցուցանշական են եւ ցույց են տալիս մեր մոտեցումը դաշինքի հարցերում:

Դեսպանի մասնակցությամբ հետպատերազմյա այս երրորդ համաժողովը լրացնում է շարքը: Առաջինում դեսպանը հրահանգեց գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների «երկբեւեռ» Նիկոլ-Ռոբերտ սխեմայով: Երկրորդը նվիրված էր Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու կամ վերացնելու անհրաժեշտությանը: Երրորդ համաժողովում դեսպանը փոխանցել է Կրեմլի հաստատակամությունը՝ Մոսկվան գնալու է մինչեւ վերջ՝ Հայաստանի մասնատման եւ ինքնիշխանությունը վերացնելու պլանն իրագործելու համար: Մեր հարաբերություններն անայլընտրանքային են արտահայտությունը կոդ-բանալին է:

Դեսպանը, ի տարբերություն իր շեֆի, ավելի կտրուկ ու հստակ է՝ առանց ավելորդ սենտիմենտի: «Համատեղ կյանքի եւ համատեղ զարգացման հարյուրամյակների ընթացքում կոփված հարաբերությունների» էությունը Ռուսաստանի քաղաքականությունն է Հայաստանի տարածքների ու հայկական արյան հաշվին: Դրանք, ինչպես ասում է դեսպանը, իրենց դերն են կատարում նաեւ այժմ՝ ընթացքի մեջ է Հայաստանի վերջին տասներորդ մասի վերացումը աշխարհի քաղաքական քարտեզից, այս պահին՝ Արցախի ու Սյունիքի օտարումը Հայաստանից, որին հետեւելու է ռուսական ճակատային գծի ձեւավորումը Վայոց ձորից-Արարատից մինչեւ Տավուշ: Պատերազմը, հետպատերազմյա «կարգավորումները» նախաձեռնել եւ իրականացնում է Ռուսաստանը իր պրոքսի-գործիքի՝ Բաքվի միջոցով եւ Անկարայի հետ համաձայնություններով: Դրա մասին հայտարարել են ՌԴ առաջին դեմքերը:

Այն փորձությունները, որոնց միջով անցնում է հայ ժողովուրդը, լիովին ցուցադրում են մեր դաշնակցային հարաբերությունների որակը, ցույց են տալիս մեր մոտեցումը դաշինքի հարցերում,- պարզ ու հստակ հայտարարում է դեսպանը, շարունակելով ՌԴ առաջին դեմքերի խոստովանությունների շղթան: Հնարավոր է՝ ռուսական մեծապետական բարձունքից դա համարվում է շնորհ հայերի համար, թեեւ այս տարիների ընթացքում Հայաստանում գտնվելով՝ դժվար թե դեսպանը պատահական գնահատական տար:

Հնարավոր չէ իրողություններն անվերջ նենգափոխել քարոզչության ու ծաղրանկարային շոուների միջոցով: Առավել եւս ներկայում, երբ Ռուսաստանը կանգնած է հարավային ուղղությամբ հերթական աշխարհքաղաքական պարտության շեմին: Ընդ որում, այս պարտությունը լինելու է որոշիչը: Դրանով են բացատրվում Մոսկվայի անկեղծացումները:

Աղբյուր՝

Վերջին գրառումները

Ընտրացանկ