Մոդելի Լյուսի Հայրապետյանն օրեր առաջ է վերադարձել Մալդիվներից: Ծովափնյա հանգստի հիշողությունները և տպավորությունները դեռ թարմ են, որոնց մասին կիսվել է 365news.am-ի հետ զրույցում: Մոդելի հետ խոսել ենք նաև հանգստի ժամանակ հրապարակած, ինչպես ինքն է ասում, չարաճճի տեսանյութից և դրա արձագանքի մասին:

«Իրականում ես առանց ծով չեմ պատկերացնում ինձ և մի տարի շարունակ խելագարվում էի դրա բացակայությունից: Հանգստյան համար ընտրեցինք Մալդիվները, ճիշտ է՝ սիրահարների համար է նախատեսված, և մենք մտածում էինք՝ գնալու ենք և ձանձրանանք, բայց մեր տուր օպերատորը խորհուրդ տվեց այնպիսի հյուրանոց, որտեղ երիտասարդներ էին: Իրականում սպասում էինք ձանձրալի հանգիստ, բայց ստացվեց լրիվ հակառակը»:

Հանգստի մեկնել էին երեք աղջիկներով: Պատմում է, որ երրորդ ընկերուհին ամբողջ օրը գիրք էր կարդում, բայց օրեր անց վարակվել է աղջիկների խենթություններով. «Երբ երեքս միասին էինք, շատ ուրախ էր: Այնտեղ շատ սպորտային բաներ չէինք անում, ես դայվինգից վախենում էի, ինչքան էլ որ փոքրիկ շնաձկներ էին լողում, բայց չէի ուզում մտնել ջուրը: Ընդհանուր առմամբ՝ ամբողջ օրը պարում էինք, կամ լողավազանի մոտ բարձր երաժշտություն էինք միացնում, ուրախանում էինք, կամ կենդանի երաժշտությամբ ռեստորան կար, այնտեղ էինք գնում: Ամբողջ օրն ակտիվ էինք անցկացնում, հեռախոսներն էլ մի կողմ էինք դրել, և ընկերներս նեղանում էին, երբ զանգում էին, իսկ ես չէի պատասխանում»:Լյուսին ծննդյան օրը նշել է Մալդիվներում, առհասարակ այդ օրը սիրում է Հայաստանից դուրս անցկացնել. «Ես իմ ծննդյան օրը շատ եմ սիրում և անկացնում եմ Հայաստանից դուրս: Նախորդ տարի Դոմինիկյան Հանրապետությունում էի: Այս տարի բեռնաթափման տարի էր գործերի առումով, դրա համար հասկացա, որ ժամանակ ունենք և պետք է գնալ»:Մոդելի ճանապարհորդական ընկերը քույրն է՝ Մարիամը, իհարկե, մինչև այն ժամանակ, երբ վերջինս ամուսնացավ. «Իմ քույրն էլ կգար, պարզապես նա խիստ ամուսին ունի և ամուսնու կարծիքով՝ ես չափազանց ակտիվ եմ հանգստանում: Քույրիկիս գալը նույնիսկ անգամ չքննարկվեց, ես, իհարկե, առաջարկեցի, բայց ասաց՝ արի, ես պարզապես Վիլենին չասեմ: Իհարկե չգիտեմ՝ մեր՝ Բալի գնալու հարցի ինչպես է լինելու, քանի որ մենք սերֆինգ քշել շատ ենք սիրում, գուցե մեր փեսան որոշի մեզ միանալ»:

Մալդիվներից մոդելը տեսանյութ էր հրապարակել, ինչպես հիմա նա է ասում՝ բավականին չարաճճի, բայց այն տարածվել է որպես սկանդալային բնույթի. «Ինձ համար շատ ծիծաղելի է, երբ այդ տեսանյութը սկանդալային են համարում: Ես այնքան թեթև եմ տանում, եթե իմանայի, որ այդ տեսանյութն այդքան լավ կընդունվի, մի քիչ ավելի շատ կաշխատեի դրա վրա:) Իրականում շատ ակնթարթային է ստացվել, ընկերուհուս ասացի՝ «Բումերանգ» կանե՞ս, հետո արդեն հյուրանոցի համարում լսում էինք «Хочу с тобой на карантин» երգն, ասացի՝ ինչ համապատասխանում է երգն այս տեսանյութին: Ամեն ինչ այնքան սիրուն ստացվեց, որ որոշեցի տեղադրեմ, հետո հասկացա, որ 40.000-ից ավելի դիտումը ուրեմն՝ ինչ-որ մի բան եղել է և տեսա հրապարակումներ, որ «Լյուսին ամբողջությամբ մերկացել է լողափին»: Ուզում էի հասկանալ՝ որտե՞ղ են տեսել ամբողջությամբ մերկանալ: Իրականում, եթե ես ամբողջությամբ մերկանայի, շատ ավելի հայտնի կլինեի ու շատ գումար կաշխատեի: Ցավոք սրտի, այդ ազատության մակարդակին չեմ»:)Մոդելի խոսքով՝ տեսանյութը տեսնելուց հետո մայրը և ընկերուհիները խնդրել են հեռացնել. «Երբ վերադարձա, ասացին՝ մենք սպասում էինք քեզ, որպեսզի ասենք՝ այս ի՞նչ վիդեո էիր տեղադրել: Մայրս էլ գրեց՝ երևի, ջնջես այդ վիդեոն, ասացի՝ մամա ջան, ես քեզ շատ սիրում, հարգում եմ, բայց, երևի, չջնջեմ: Սա իմ տեսակն է, ուրախանում եմ ափին և ոչ մի վուլգարություն չեմ տեսնում: Ինձ համար սա չարաճճի մի բան էր ու չէի մտածում, որ այդքան ուշադրության կարժանանա»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed