«Իրավունք» թերթը գրում է. «Ինչո՞ւ հայկական բանակը պատրաստ չէր պшտերшզմներին, որոնք էին մեր բացթողումները, ինչպե՞ս ընկավ Շուշին: Այս դեռ հստակ պարզաբանման կարոտ հարցերի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ ՀՀ պաշտպանության նա­խարարության ռшզմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից:

Իհարկե, կատարել եմ վերլուծու­թյուն եւ հանգել հստակ եզրակա­ցությունների, թե որոնք էին պատե­րազմի այս արդյունքների պատճա­ռը: Բայց առավել ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ է, որ ՊՆ֊ն ստեղծի հա­տուկ հանձնաժողով եւ ման­րակրկիտ վերլուծի պшտերшզմի առաջին օրվանից սկսած՝ բոլոր այն գործողու­թյունները, որոնք առաջին հայացքից ուշադրության չեն արժանանում, բայց որոնց հիմ­քում ընկած են մեծ խութեր: Դրանց բացահայտումից հետո միայն ակնհայտ կլինի մեր պարտության իրա­կան պատճառը վեր հանել:

Ի վերջոինչպե՞ս թշնամուն հաջող­վեց գրավել բերդաքաղաք ՇուշինՆաեւ հաշվի առնելովոր այդպես էլ չի հաջող­վում անգամ պարզել՝ ով էր գլխավորում քաղաքի պաշտպանությունը:

Պшտերшզմի առաջին իսկ օրվա­նից հակառակորդի նպատակը Շուշի հասնելն էր: Իսկ թե ինչպես հասավ, ինչ միջոցներով, հարցի պատասխանը կտա ժամանակը եւ բանակի վերլուծությունը: Ես առհասարակ այն կարծիքին եմ, որ բոլոր հարցերի պատասխանը, այսպես ասած, «Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված:

Գիտեք, որ պшտերազմի ավարտից հետո շատ են հնչում տեսակետներ, որ այս պատերազմը վաճառված էր, իսկ հայ զինվորը՝ դավաճանվածՀետաքրքիր է Ձեր դիտարկումը:

Ես այդ կարծիքին չեմ: Պարզապես մենք վատ պատրաստվել ենք եւ վատ կռվել:

Այսինքն՝ ի սկզբանե կանխորոշված չէ՞ր նման ելքը:

Իհարկե ոչ: Ես, ամեն դեպքում, այդ կարծիքին չեմ:

Ուրեմն՝ ինչո՞ւ ունեցանք նման արդյունք։
Մեր պրոբլեմը կառավարման մեջ է եղել, ուրիշ ոչ մի տեղ։ Թե չէ զինվորների մարտական ոգին պատերազմի ան­գամ ամենաթեժ պահերին եղել է գեր-գերшզանց: Զինվորը արել է անհնարինը, դա կարող է փաստել ցանկացած զինվորական:

Հնարավո՞ր էր պատերազմը կանգնեցնել ավելի շուտ:

Գիտեք, մեր առաջին խնդիրը օդային թույլ պաշտպանու­թյունն էր:

Շատերը փորձում են համեմա­տականներ տանել Ապրիլյան պատե­րազմի եւ այս պատերազմի միջեւՀամե­մատելի՞ են:

Ոչ, անհամեմատելի են: Շատ ճիշտ հարց տվեցիք, շնորհակալ եմ: Իսկապես այդ հարցը շատ է քննարկվում, ես մանրամասների մեջ չեմ մտնի, բայց այդ եր­կու պատերազմներն էլ անհամեմատելի են:

Որո՞նք ենըստ Ձեզայսօր մեր բա­նակի առաջնահերթությունները:

Առաջնահերթությունները շատ են, չեք էլ պատկերացնի, թե որքան շատ: Բայց առաջին եւ գլխավոր խնդիրն այ­սօր վերակազմավորվելն է եւ այսօրվա հինգերորդ սերնդի պատերազմներ վա­րելուն համահունչ բանակի ստեղծումը:

Առկա ռեսուրսներով պատրա՞ստ ենք հնարավոր մարտահրավերներին:

Հասկանում եմ Ձեր հարցի էությու­նը, բայց ես այսպես կպատասխանեմ, երկրի անվտանգությունը ապահովվում է ինչպես ռազմական, այնպես էլ դիվա­նագիտական ճանապարհներով: Ուստի երկուստեք արդյունավետ աշխատանքի արդյունքում միայն հնարավոր կլինի դիմագրավել մարտահրավերներին: Իսկ այն, որ մարտահրավերներն առկա են եւ բազմազան, ցավոք անհերքելի փաստ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed