Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դшտավոր Աննա Դանիբեկյանի նшխագահությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը հետաձգվելուց հետո, դրսում հավաքված աջակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։ Նրանց մեջ էր նաեւ Լեւոն Քոչարյանը  վերջինս անդրադառնալով Մшրտի 1֊ի գործին` նշեց. «Այս իշխանությունները խնդիր չունեին բացահայտելու «Մարտի 1»-ը, իրենք խնդիր ունեին ամեն գնով ձերբակալելու հորս: Եթե կհիշեք վարչապետի, ԱԱԾ պետի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցները: Այսինքն՝ նպատակը ամեն գնով հորս վարկաբեկելն էր, կալանքի տակ պահելն էր, նաեւ բանակը վարկաբեկելն էր՝ Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը: Ցույց տալու, որ տեսեք՝ բանակին բերել, կրակել են ձեզ վրա, որը բացարձակ սուտ է»։

Հարցին, թե ե՞րբ կտեսնենք Ռոբերտ Քոչարյանին ընդդիմության հարթակում, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Եթե հարթակ բարձրանալու խնդիր լիներ… այսինքն երբ որ լինի, կտեսնեք: Այս պահին նման խնդիր չկա դրված: Ինքն իր աջակցությունն է հայտնել շարժմանը եւ կոչ է արել իր համախոհներին աջակցել, սատարել: Ես ինքս որպես քաղաքացի մասնակցում եմ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed