«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը «Սպեցիայի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում տնային հանդիպման համար:

Հայտացուցակում տեղ են գտել 23 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-ին Հռոմում և կսկսվի Երևանի ժամանակով 00:15-ին: Մեկխաղյա դիմակայությունում հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի «Նապոլիի» հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed