Անդրանիկ Քոչարյանի հшյտարարությունը, թե վարչախումբը հարկ եղած դեպքում պատրաստ է կրшկել ժողովրդի վրա, ցնցել է հանրությանը, չնայած Արցախը թշնшմուն հանձնшծներից ու մի ամբողջ սերունդ զոհшծներից ամեն ինչ սպասելի է։ Բայց սրան ուզում եմ հատուկ պատասխանել. Մարդ, որը բոլորից առաջ ընկավ ու ի լուր աշխարհի հայտարարեց, որ մենք պարտվել ենք ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բարոյապես, այսօր թուրքից պարտվելուց հետո պատրաստվում է կրшկել Երեւանի կենտրոնում: Սա մարտահրավեր է եւ նա անձնապես պատասխան է տալու սրա համար։ Վաղեմության ժամկետ այս ձեւակերպումը չունի։ Մեզ ես վախեցնո՞ւմ. ձեր պատճառով մեզ վրա արդեն կրակել են: Ընդ որում կրակել են ամենաժամանակակից զենքերով, կրակել են բոլոր հնարավոր միջոցներով: Թուրք, ադրբեջանցի, վարձկաններ՝ ձեռք-ձեռքի տված կրակել են մեր տղերքի վրա, որովհետեւ այդ պահին իշխանության դու ես եղել ու մի խումբ այլ փսլնքոտներ։ Ձեր պատճառով մեր որդիներն են զшհվել՝ հինգ հազար լույս տղա: Ձեր կեղտոտ քաղաքականության եւ քայլերի պատճառով ունենք տասը հազար վիրավոր, ունենք տղերք, որ զրկվել են ողնաշարից, ոտքից եւ ձեռքից, ոտքերից եւ ձեռքերից, կորցրել տեսողությունը, կորցրել հոգեկան հանգիստը։ Ձեր պատճառով ունենք գերիներ, ունենք բազում անհետ կորшծներ: Ու այսքանից հետո սպառնո՞ւմ ես մեզ վրա էլ կրակել: Ուշադիր լսիր, ականջիդ օղ արա, մեր որդիներն են զոհվել, մեր որդիները հшշմանդամ են դարձել, մենք Շուշի ենք կորցրել ու քո սպառնալիքների վրա թքած ունենք: Սպառնալիքներդ վկայում են միայն ձեր սшրսшփների մասին: Եւ եթե սա մարտահրավեր է, ապա համարիր այն ընդունված: Կապրենք, կտեսնենք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed