Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝  700գ
  • մածուն՝ 150մլ
  • ջուր՝ 150մլ
  • չոր խմորիչ՝ 9գ
  • կարագ՝ 70գ
  • ձու՝ 2 հատ
  • աղ՝ 1թ․գ․
  • շաքարավազ՝ 1ճ․գ․
  • քունջութ

Պատրաստման եղանակ․

Միացնել սենյակային ջերմաստիճանի մածունը, 150մլ գոլ ջուր, հալացրած և թեթևակի սառած կարագը, աղ, շաքարավազ։ Ավելացնել 1 ձու և 1 սպիտակուց։ Խառել։

Ալյուրի կեսը միացնել խմորիչի հետ, մաղել ստացված հեղուկ զանգվածի մեջ և խառնել։

Շարունակելով ալյուր ավելացնելը՝ խմոր հունցել, սկզբում գդալով, իսկ հետո ձեռքերով։

Ծածկել խմորը տոպրակով, սրբիչով և պահել տաք տեղում՝ 1,5 ժամ։

Խմորը հունցել ալյուրոտ սեղանի վրա՝ մոտ 5 րոպե։

Բաժանել փոքր կտորների, գնդիկների ձև տալ, ծածկել և նորից թողնել 30 րոպե։

Յուրաքանչյուր գնդիկը գրտնակել, միջուկ դնել և ամրացնել եզրերը՝ եռանկյունի տեսք հաղորդելով։

Դնել կարկանդակները յուղաթղթով ծածկված տապակի մեջ, ծածկել և սպասել 20 րոպե

Խառնել 1ճ․գ․ կաթ և 1 դեղնուց, քսել կարկանդակներին և քունջութ կամ կակաչի սերմեր ցանել։

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 25 րոպե, 180 ջերմաստիճանի ներքո։

Բարի ախորժակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed