May be an image of indoor

Կապիտան Աշոտ Միքայելյանը զոհվել էր 2020թ. հուլիսին՝ Տավուշում, հետմահու պարգևատրվել Մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանով։Նրա որդին՝ Դավիթը, ծնվեց մարտի 29-ին։ Աշոտի զինակիցները անակնկալ էին արել. երբ նորածինը մայրիկի հետ դուրս էր գրվում, դիմավորել էին հիվանդանոցի մոտ օրհներգով և ծաղիկներով։Մենք՝ Ռազմինֆոյում, գործի բերումով բավականին չոր ու ցամաք մարդիկ ենք, բայց նույնիսկ մենք էինք հուզվել։Հաջորդ օրն էլ հրամանատարներն էին այցելել ու մեծական մի նվեր տվել Դավիթին։Աստված լուսավորի Հայրենիքը պաշտպանելիս ընկած մեր հերոսների հոգիները։ Աստված պահապան մեր զինվորականներին, մեր երեխեքին, մեր Հայրենիքին։Մեր երկիրն ու մենք ապագա ունենք, քանի դեռ կռվում ենք մեր երկրի համար։

May be an image of child and indoor

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed