Այդ պшրտությունը պատրшստել են դետալ առ դետալ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքին հայտարարեց վերլուծաբան, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը։

«Չկա աշխարհի վրա ազգ կամ պետություն, որ ինչ-որ պահի իր պատմական ժամանակաշրջանում չի ունեցել հաղթանակներից բացի պարտություն։ Բայց կա շատ կարեւոր մի հարց, մենք որպես ազգ, որպես պետություն, որպես պետություններ, բանակը, ժողովուրդը պարտվե՞լ ենք, թե՞ մեզ տարել են ստորացուցիչ պարտության, տարել են դшվшճանաբար։ Մենք խոսում էինք այս մասին, խոսում էինք սկսած 2018 թվականի աշնանից։ Այն ժամանակ շատերը հարց էին տալիս՝ լավ, դրա խնդիրները բարձրաձայնելուց առաջ չե՞ք փորձում այդ шնուղեղներին հուշել ինչ-որ բան, եկել է այդ օրն ասելու, հնարավոր ու անհնար ձեւերով հուշում էինք, որ այստեղ նստած մեծամասնություն կոչված, այնտեղ նստած կառավարություն կոչված, որն այստեղ Խորհրդարանի տնազ էր, այնտեղ Կառավարության տնազ էր. դուք քանդում եք այս երկիրը, դուք մեզ տանում աննկարագրելի պարտության, զգուշացնում էինք, հուշում էինք, խոսում էինք։ Կներեք հարգելի ժողովուրդ, ձեզ էլ էինք հուշում, ասում, որ այսօրվան չհասնենք. ո՞ւմ վրա ազդեց»,- նշեց Բեքարյանը։

Կարեն Բեքարյանը նշեց չորս հիմնական ուղղությունները, որով պատրաստված, քայլ առ քայլ պետությունը տարվել է կործանման.

«Ինչպե՞ս կարելի էր չունենալով իրական պատկերը՝ գնալ քայլերի՝ ռազմական ղեկավարության մեջ տարաբնույթ ռոտացիաների, սեւ ու սպիտակի բաժանումով մարդկանց հեռացման, որ բանակի մեջքը կոտրեն ու ստեղծեն իրավիճակ, որ շունը տիրոջը չի ճանաչում. քայլ առ քայլ սպային, բարձր սպային, ղեկավարին, զինվորի։ Ձեր կարծիքով մենք այսօր ունենք որեւէ պատահական բա՞ն, իհարկե՝ ոչ»,- նշեց նա։

Բեքարյանը նշեց, որ երկրորդ ուղղությունը դիվանագիտականն է. «Ես ապշած եմ մնում մեր դիվանագետների վրա, որ հիմնական մասը այս ողջ ընթացքում հասկանալով ոնց են երկիրը քոքից սղոցով սղոցում ու բերանները փակ է մինչեւ այսօր։ Ինչպե՞ս կարող էր դիվանագիտական ճամբարներում հասնել նրան, որ տարիներ ի վեր ղարաբաղյան կարգավորման գործընթացում կառուցողական, հասկանալի, ընկալելի Հայաստանի դիրքորոշումը բերել նրան, որ Ադրբեջանը լինի ընկալելի, իսկ Հայաստան ներկայացնողը ընկնի գժի կանխավարկածի տակ, որ բոլորն ասեն՝ գիժ է։ Նույն օրվա մեջ 20 տարբեր բան է խոսում։ Այն քաոսն է սարքել, որ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից՝ աշխարհի հզորագույն 5 երկրներից 3-ը նայեն իրար երես ու ասեն՝ մեզ ապուշի տեղ է դրե՞լ։ Ո՞նց կարող էր դրան հասնել, ձեր կարծիքով պատահականությա՞մբ։ Ո՞նց կարող էր բոլոր ուղղություններում հարաբերություններն այն կարգի քայքայել, որ ոչ կարողանաս հույս դնել ռազմավարական դաշնակցիդ վրա, ոչ կարողանաս հույս դնել անկախությունիցդ ի վեր բարեկամ Ֆրանսիայի վրա, ոչ ԱՄՆ-ի վրա։ Ո՞նց քայքայես ամեն ինչը, մերկացնես քո երկիրն ու ժողովրդին, տանես թշնամու մատաղ անես»։

Երրորդ ուղղությունը, ըստ Բեքարյանի, տեղեկատվականն է. «Ադրբեջանն աշխարհով մեկ իր մոտեցումները, իր շահերը, իր ցանկություններն աշխարհին հասցնելու համար տարիներ ի վեր բավական մեծ թվով չերեւացող, բայց քրտնաջան աշխատող մարդկանց հաշվին չուներ ոչ մի հաջողություն, նա դրա վրա ծախսում էր միլիարդավոր ռեսուրսներ, դիմացը մարդիկ էին, որոնք ծախսում էին իրենց կյանքը, առողջությունը, ժամանակը. Ադրբեջանն արդյունք չէր տալիս։  Վերջին 3 տարվա մեջ Ադրբեջանը նույն տեղեկատվական դաշտում ինչ ուզել՝ արել է։ Նույն տեղեկատվական ճակատի քո ամենակարեւոր մարտիկին՝ Արա Սաղաթելյանին տարել, նստացրել ես, որ էլի նրանց հաչալուն պատասխանող չլինի»։

Կարեն Բեքարյանի խոսքով՝ չորրորդ ուղղությունը հոգեբանականն է. «Ոնց կարելի էր 2 տարի շարունակ այս ժողովրդին կապող, ցեմենտող, միացնող բոլոր կառույցներն ու արժեքները գցել ոտքերի տակ նենց, որ միավորող ոչինչ չմնա։ Լեզվի վրա հարձակվեցիր, Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակվեցիր, մշակույթի վրա հարձակվեցիր, ազգային իղձերի վրա հարձակվեցիր, անցյալը կերար կռիսի պես, ներկան կերար, հիմա էլ ապագան ես ուտում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed