Կամավոր դոնորը Գերմանիայում բուժվող հայ հիվանդի համար այսօր ցողունային բջիջներ է նվիրաբերում: Այս մասին տեղեկացնում է Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը:

Գերմանիայում բուժվող հայ հիվանդի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։ Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում գրանցված դոնորը, ով, ինչպես պարզվեց, համատեղելի էր հիվանդի հետ, չկարողացավ անտարբեր անցնել մարդկային ճակատագրի կողքով, սակայն միևնույն ժամանակ, չցանկացավ, որպիսի նշվի իր անունը։ Նա անցավ բջիջների հավաքագրմանը նախորդող ամբողջ նախապատրաստական փուլը և այսօր նվիրաբերեց իր դոնորական ցողունային բջիջները։

Ինչպես տեղեկացնում է Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը, յուրաքանչյուր փոխպատվաստում փորձություն է: Մասնագետների շղթայի յուրաքանչյուր օղակ, որոնք ձեռքից ձեռք, երկրից երկիր են փոխանցում կյանքի հույսը, պետք է անխափան աշխատի: Այս ժամանակ բացվում են բոլոր սահմանները, մարդիկ ունեն միայն մեկ նպատակ՝ ժամ առաջ տեղ հասցնել կենսաբեր բջիջները և օգնել հիվանդին հաղթահարելու մահաբեր հիվանդությունը:

Հիշեցնենք, որ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:

Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 32.000 դոնոր, ռեեստր դիմած 5928  հիվանդի հետ նախնական համընկնող 5206 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 36-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Հիշեցնենք նաեւ, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed