Պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փետրվարի 25-ին ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել է, որ

1. ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ,

Artak Zakaryan: Aliyev's statement on Karabakh as symbolic as Pashinyan's  statement

2. գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին,

3. ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից Բանակը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները.

Заместитель министра обороны Артак Закарян подал в отставку - aysor.am -  Горячие новости из Армении

4. ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Հայտարարությունը ստորագրել են ԶՈՒ ԳՇ 19 գործող գեներալներ և 21 գնդապետներ: Բանակի գրեթե ողջ բարձրագույն հրամանատարական կազմը:  
Մարտի 1-ին, առանձին հայտարարությամբ ԶՈՒ ղեկավար կազմը վերահաստատել է իր գնահատականներն ու պահանջը: Մարտի 3-ին ԳՇ-ն կրկին պաշտոնապես վերահաստատել է իր մտադրությունը և ԳՇ պետին պաշտոնից ազատելու հակասահմանադրական հիմքերը: 
Այսօր Օնիկ Գասպարյանը, այնուհետև ԳՇ ղեկավար կազմը կրկին վերահաստատեցին իրենց գնահատականները և պահանջը. այն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը: Բացի այդ՝ ԳՇ պետը և ԳՇ պետի առաջին տեղակալը, ՀՀ վարչական դատարանում վիճարկում են իրենց` պաշտոններից ազատելու անօրինական հիմքերը:
Ի՞նչ է սա նշանակում.
Ա) Նիկոլը չունի իշխանություն Հայաստանում, և նրա գործողությունները քաղաքական և իրավական իմաստով կորցրել են լեգիտիմությունը.
Բ) Նրան չի հաջողվելու իր պատկերացումները պարտադրել Բանակին: Հետևաբար ձախողած պետերազմի, տարածքային կորուստների, իր արկածախնդրությանը զոհ գնացած 5000-ից ավելի զոհերի, պետական և սահմանադրական կարգերը տապալելու միակ պատասխանատուն մնալու է Նիկոլ Փաշինյանը: 
Գ)  Նիկոլին թվում է, թե ինքն է իրավիճակի տերը, և ի՞նչ ցանկանում՝ անցկացնում է: Քանի որ իր գավառական կերպարով չունի հեռուն տեսնելու խելամտություն, այսօր կիրառում է իր ձեռքի տակ եղած բոլոր ուժային և մանիպուլյատիվ մեթոդները: Սակայն մոռանում է, որ ուժայիններն ընդամենը օրվա հրաման կատարողներն են և չի հասկանում, որ եթե իրեն ասում են «ճիշտ այդպես» կամ «Լսում եմ», դա դեռևս չի նշանակում, որ իր հետ համաձայն են: Նույն իրավիճակն է Բանակում, Ոստիկանությունում, քնչական մարմիններում, դատարաններում, դատախազությունում և այլն: Նույնն է նաև իր խմբակցությունում: Ոչ ոք չի ցանկանում, Նիկոլի հետ կիսել մեղադրյալի նստարանը:
Դ) Նիկոլը չի հասկանում նաև, որ իր անձնական անառողջ ամբիցիաներով, այսօր հիմար վիճակի մեջ է դրել պաշտպանության նախարարությանը, նոր ԳՇ պետի տեղապահին  (ում խորապես ցավակցում եմ), իրեն «սատարող» լրատվամիջոցներին, իրեն «սատարող» գործարարներին, կառավարության անդամներին և այլն: 

Artak-Zaqaryan-1 - 4News.am


Ե) Նիկոլն այսօր համառորեն գնում է մի ամբողջ համակարգի դեմ՝ ոտնահարելով պետական շահերը: Նա չի գիտակցում, որ համակարգը նրա համար է, որպեսզի այն կարողանաս արդյունավետ ուղղորդել դեպի պետական ու հանրային կառավարում, դեպի համընդհանուր շահը: Իսկ նա՝ համակարգը ցանկանում է հարմարեցնել բացառապես իր թշվառ պաշտոնավարման երկարաձգմանը: 
Զ) Եվ վերջապես, եթե Նիկոլին թվում է, թե նախագահ Արմեն Սարգսյանին, նման հիմար վիճակների մեջ դնելով, հեշտությամբ մարսելու է, չարաչար սխալվում է: Արմեն Սարգսյանը, որքանով ես եմ տեսնում, մարաթոնային գործիչ է, և նրան մատերի վրա պարացնել, ոչ թե Նիկոլին, այլ շատ-շատերին չի հաջողվել:

Այնպես, որ կապիտուլյանտը, շարունակում է ավելացնել իր թշնամիների քանակը: Տրորում է բոլորի արժանապատվությունը, անցնում է բոլորի վրայով, քանզի չի գիտակցում, որ որքան շատ մարդ դուրս գա իր դեմ, այնքան ծանր ու դաժան է լինելու իր՝ օրինական պատասխանատվության աստիճանը: 

Artak-Zaqaryan-1 - 4News.am

Հայաստանին և Հայ ժողովրդին խայտառակ կապիտուլյացիայի տանելու համար նա բնականաբար դատվելու է, և ենթադրում եմ, որ ԶՈՒ ԳՇ-ն այդ հարցում՝ հիմնական մեղադրող կողմն է լինելու»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed