Չէ… չդիմացա… պիտի գրեմ … ինչքա՞ ն լռենք … Կարինի հետ աշխատել եմ Հ2 հեռուսաընկերությունում երկար տարիներ, Մենուային շատ եմ տեսել միջանցքներում վազվզելիս … ու հանկարծ տեսնում ես ֆբ-ի հարթակում …

Չէ… չդիմացա… պիտի գրեմ … ինչքա՞ ն լռենք …

այս պոստը այն անդիաստիարակների ու գռեհիկների մասին է, ովքեր իրենց թույլ են տալիս փնովեն ու մեղադրեն Կարին Տոնոյանին… մեկը գրել էր վեր ընգի տեղդ էլի, իբր որդի ես կորցրել, քեզ տվել ես քաղաքակությանն ու ձգտում ես պաշտոնի։ Ասեմ…նման բառեր գրողներ, դուք գարշելի եք ։ Ով գրի բա դուք բարի յոգ էիք, բլոկելու եմ։ Բարություն կա, որ սահմանն անցնում ես , դառնում է էշություն , կներեք, քեզ տրորում ու հարվածում են, դու քեզ դնում ես մեծն սրբի տեղ։ Ես հայ մայր եմ, Կարինն էլ…

Կարինի հետ աշխատել եմ Հ2 հեռուսաընկերուլյունում երկար տարիներ։ Մենուային շատ եմ տեսել միջանցքներում վազվզելիս, մայրիկի հետ գալիս էր գործի մեկ մեկ ։ Այդ լուրը լսելուց հետո … չգիտեի , թե ինչ գրեմ իրեն… բառեր չգտա, ուժս չներեց մի բառ գրեմ, սիրտս այրվում էր… ու հանկարծ տեսնում ես ֆբ ի հարթակում ստրկամիտ, խավարամիտ ու խավարահոգի , սակայն տառաճանաչ գոյերի գռեհիկ քոմմենտները, իրենց տաք տներից, ով գիտի բակում էլ արեւածաղիկ չրթելիս ու թափելիս ։ Դուք ի՞ նչ ծնունդներ ել լավ, որտեղից այսքան չարություն ձեր սրտում, դուք ոնց եք կին կոչվում, դուք ինչե՞ ր եք։ Որդի կորցրած մայրերի ցավի նման ցավ կա՞ այս աշխարհում… կա… գիտե՞ ք որ ցավն է… որ երկրումդ իգական սեռի այսքան քայլող չարիքներ կան։ Աստված պահի բոլորի զավակներին, ձեր նմաններինը նույնպես…բայց վախեցեք տիեզերք ուղարկած ձեր ամեն աղբ բառից… այդ աղբը ձեր գլխին է ընկնելու…ձեր չար էներգիաները ձեզ պահեք, մի ուղարկեք այս կնոջը անամոթներ։ Փակեք ձեր բերանները գոնե հիմա… երբ ազգս կործանման եզրին է։

Դուք աղոթե՞ լ գիտեք… դժվար թե… ձեր փակ բերանները արդեն իսկ մեծ ձեբքբերում կլինի այս երկրի համար։

Վերջին գրառումները

Ընտրացանկ