Տեսականորեն այսպես կոչված կորոնավիրուսի «բրիտանական» շտամը կարող է Հայաստանում պանդեմիայի երրորդ ալիքի հանգեցնել, սակայն երրորդ ալիքը կարող է սկսվել առանց այդ շտամի: Ամեն դեպքում մասնագետները սպասում են հիվանդացության որոշակի բարձրացման ամանորյա տոներից հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

Նրա խոսքով՝ այսօր բոլորը քննարկում են «բրիտանական» շտամը, սակայն կան նաեւ շատ այլ շտամներ. այդ վիրուսը, ինչպես եւ այլ վիրուսներ, արագ մուտացվում է, փոփոխվում: Քանի որ կորոնավիրուսը նոր վիրուս է, այն դեռեւս փորձում է իր «տեղը գտնել» աշխարհում, իր գոյության համար օպտիմալ միջոց գտնել, ապրել օրգանիզմում՝ դրան կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ չհասցնելով, քանի որ եթե օրգանիզմը մահանա, դրա հետ կմահանա նաեւ վիրուսը:

Ինչպես նշեց մասնագետը, կորոնավիրուսի բոլոր շտամների դեմ պայքարի մեթոդները մնում են նույնը. վարակի կանխարգելման համար խորհուրդ է տրվում դիմակ կրել, կանոնավոր կերպով լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն: Բուժման միջոցները եւս չեն տարբերվում: Ավելին, այսօր առկա պատվաստանյութերն արդյունավետ կլինեն այսօր հայտնի բոլոր շտամների դեմ:

Ինչ վերաբերում է նոր շտամների հայտնաբերմանը, դրա համար անհրաժեշտ է ոչ թե սովորական ՊՇՌ-թեստավորում, որը հայտնաբերում է վիրուսի գեները եւ պատասխան տալիս դրա առկայության կամ բացակայության մասին, այլ մեկ այլ՝ ավելի բարդ թեստ սեկվենավորման միջոցով: Այժմ մասնագետներն աշխատում են Հայաստանում նման թեստեր ներմուծելու ուղղությամբ: Իսկ մինչ այդ նրանք հնարավորություն ունեն նմուշներ ուղարկել ռեֆերենս լաբորատորիաներ, որոնք ճանաչված են ԱՀԿ-ի կողմից, եւ որտեղ այդ հետազոտությունը կարող են անցկացնել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed