ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԱԶԱՏՎԵԼ «ԹՈՒՐՔԻ ՇՆԻՑ»

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորներից մեկը՝ Լևոն Շիրինյանը, ով հանդիսանում է քաղաքական գիտությունների դոկտոր, հարցազրույցի ժամանակ արել է հետևյալ արտահայտությունը. «լավ է հայը լինի թուրքի շուն, քան՝ օտարերկրյա գործակալ, հատկապես ՝Ռուսաստանի գործակալ»: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պետական տնտեսահիտական հմալսարանի ուսխորհրդի նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համալսարաններում դասավանդող դասախոսները, նամանավանդ՝ Մանկավարժական համալսարանի դասախոսները, ովքեր կրթում են մեր ապագա սերունդը կրթողներին, չպետք է այնպիսի արտահայտություններ անեն, որոնք առաջին հերթին, նվաստացնում է հայի համբավը, հայի անունը:

Առաջին հերթին, մեր ամբողջ կրթական համակարգը պետք է մաքրվի նման ոչ հայրենասեր դասախոս կոչվածներից: Չանդրադառնանք այն հանգամանքին, որ նման դասախոսներին շնորհվում է պրոֆեսորի գիտական աստիճան: Լինելով ՀՊՏՀ Ոսանողական խորհրդի նախագահ և ՀՊՏՀ գիտական խորհրդի անդամ

կոչ եմ անում նաև իմ գործընկերոջը, ընկերոջս՝ Պարույր Գալստյանին եւ ՀՊՄՀ ուսանողական խորհրցի ողջ անձակազմին, գիտական խորհրդի անդամներին ձեռնարկողական լինել մաքրելու համալսարանը նման «հոգով դավաճաններից»:

Վերջին գրառումները

Ընտրացանկ