Այստեղ ավելի շատ ադրբեջաբական պատվեր եմ տեսնում, քան ինչ-որ անիմաստ ֆեյքի պատմություն, որովհետեւ նմանատիպ ֆեյքեր համացանցում  հարյուրավոր կան, ընդ որում տարբեր քաղաքական ճամբարներից։  Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելուն։

«Ֆեյքը ոչ թե Գագիկ Սողոմոնյանն է, այլ այս ամբողջ աժիոտաժն է, որը ստեղծված է Գագիկ Սողոմոնյան կոչեցյալ ֆեյքի շուրջ։ Մենք ֆիքսվել ենք, որ իշխանությունները ինչ-որ ֆեյքից ջղայնացած ուզում են նրան գտնեն, բայց ես չեմ հավատում այդ տարբերակին, ես հավատում եմ, որ կոնկրետ նպատակ կա լռեցնելու Արա Սաղաթելյանին, միգուցե Ադրբեջանից պատվեր կա, որովհետեւ Սաղաթելյանն այնքան մեծ գործ է արել ադրբեջանական քարոզչությունը կանխելու գործընթացներում, որ չեմ կարծում իր կյանքի ամենամեծ մեղքը լիներ ինչ-որ մի հատ ֆեյք»,- ասաց Նարեկ Մալյանը։

Նա վստահ է, որ Արա Սաղաթելյանին նման ծիծաղելի  քրեական գործերով չեն կարող շեղել իր սկզբունքներից ու գաղափարներից։

«Կարծում եմ, որ Արա Սաղաթելյանն այս դռներից դուրս կգա ավելի մոտիվացված, ավելի ուժեղ, իր սկզբունքների մեջ ավելի համոզված եւ մենք միասին կշարունակենք մեր պայքարը կապիտուլյանտներին այստեղից սրբելու գործընթացը»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։ Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։ Արա Սաղաթելյանը կալանավորվել էր փետրվարի 21-ին՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ։ Դատարանն արձանագրել էր, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ, բայց այդուհանդերձ նրան կալանավորելու որոշում կայացրել։ Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը  բավարարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը. նա ազատ արձակվեց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed