Կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով 72 տարեկան հասակում մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սամվել Գալստյանի փաստաբան Վաչագան Քոսյանից։

Նշենք, որ նախկին փոխնախարարը ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով ուներ ամբաստանյալի կարգավիճակ։

1984-1991 թվականներին Քաղցրաշենի կոլտնտեսության վարչության նախագահն էր, 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր։

2001 թվականին նշանակվել է Արարատի մարզպետի տեղակալ։ 2003-2016 թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, 2016 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed