Կրուասաններ՝ առանց ձվի և կաթի․․․ ամենամատչելի, արագ բաղադրատոմսը՝ ախորժելի կրուասաններ պատրաստելու համար

Կրուասաններ պատրաստելու համար անհրաժեշտ է․

շաքարավազ՝ 1ճ․գ․

ալյուր՝ 3 բաժակ

գոլ ջուր՝ 1 բաժակ

աղ՝ մի պտղունձ

պրեսացված խմորիչ՝ 30գ

ջեմ՝ 1 բաժակ

ձեթ՝ 0,5 բաժակ

Պատրաստման եղանակ․

Գոլ ջրի մեջ լուծել շաքարավազը, աղը և խմորիչը, խառնել և սպասել, որպեսզի խմորիչը լուծվի։

Մաղել ալյուրը, քիչ-քիչ լցնել խմորիչով ջուրը, ձեթը։ Խմոր հունցել։ Թողնել 30 րոպե՝ տոպրակով ծածկված վիճակում։

Խմորը բաժանել 3 մասի և յուրաքանչյուր կտորը գրտնակել 5մմ հաստությամբ կլոր շերտ ստանալով։ Այժմ ձեռքերին չկպչող խմորը բաժանել 8 եռանկյուն կտորների։

Թեթևակի սեղմել ձեռքով լայն եզրը, մի գդալ ջեմ դնել և փաթաթել ռուլետի պես։ Եզրերն ամրացնել, որ ջեմը չթափվի։ Կրուասանները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։

Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի, թխել 20 րոպե՝ մինչ կրուասանները կստանան գեղեցիկ կարմրավուն երանգ։

Շաքարի փոշի ցանել և մատուցել։

Բարի ախորժակ։

Վերջին գրառումները

Ընտրացանկ