Կյանքից հեռացել է դերասան Ժակ Ենգիբարյանը

Այսօր կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է թատրոնը։

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հրապարկված տեղեկատվության համաձայն՝ դերասանը բազմաթիվ պատասխանատու դերեր է կատարել՝ Բելյարդո («Պարերի ուսուցիչ»), Սաքո եւ Քյոխվա Օհան («Ուշ լինի-նուշ լինի»), Կոմս («Հյուրանոցի տիրուհին»), Զորավար Բաղիշ («Պըլը-Պուղի»), Սանասար («Փարիզեցի փեսան»), Երիտասարդ հայր («Որտե՞ղ է այս փողոցը, որտե՞ղ է այս տունը»), Հարրի («Իմ չքնաղ լեդի»), Ֆիլշ («Երեք գռոշանոց օպերա»), Ալիկ Պուլաեւ («Երեք ուսանողներ էին»), Իգոր («Ժամանակավոր բնակիչը»), Իշխան Փանդիաշվիլի («Խանումի արարքները»), Ֆերեկիս («Պահանջվում է ստախոս»), հարեւան («Տեր, մի թող մեզ անտեր»)

Վերջին գրառումները

Ընտրացանկ