Ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոն հայտնել է, որ ցանկանում է 2 մենամարտ անցկացնել 2021 թվականին: Այս ամիս Պակյաոն ընտրվել էր Ֆիլիպինների իշխող կուսակցության (Ֆիլիպինյան դեմոկրատական կուսակցություն – Ժողովրդի ուժը) նախագահ: Սպասվում է, որ 41-ամյա բռնցքամարտիկը կառաջադրվի 2022-ին անցկացվելիք երկրի նախագահական ընտրություններում։

«Կարծում եմ, որ կկարողանամ 2 մենամարտ անցկացնել հաջորդ տարի: Մենք Ֆիլիպինների Ազգային ժողովում աշխատանքային սեսիաներ ունենք մարտին, այդ պատճառով չեմ ծրագրում մենամարտել այդ շրջանում»,- ֆիլիպինցու խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պակյաոն հանդիպելու է խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ: Մյուս հավանական մրցակիցն է 33-ամյա ամերիկացի Տերենս Կրոուֆորդը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed