Լեհաստանի արդարադատության նախարարությունը քննադատել է կանանց աջակցության ծրագիրը, որոնք ստիպված են ծննդաբերել մահացու արատներով երեխաներին երկրում հղիության արհեստական ընդհատումների գրեթե ամբողջովին արգելքի պայմաններում, գրում է Notes from Poland-ը:

Ընդ որում՝ առաջարկվել է, որ կանայք ստանան «անձնական սենյակներ» եւ «լացելու հնարավորություն»:

Այդ առաջարկը քաղաքական կուսակցությունների առաջարկներից մեկն է՝ ի պատասխան անցած շաբաթ Սահմանադրական դատարանի հրապարակած որոշման: Որոշումն արգելում է հղիության արհեստական ընդհատումը պտղի բնածին արատների պատճառով, որոնք ավելի վաղ կազմել են Լեհաստանում մահացու հղիության ընդհատումների 98 տոկոսը:

Այդ որոշումն հրահրել է խորհրդարանում նոր օրենսդրության քննարկումներ: Իշխող ազգային պահպանողական կոալիցին փնտրում է կանանց աջակցելու ուղիներ, որոնք այժմ պետք է ծննդաբերեն արատ ունեցող երեխաներին, մինչդեռ ձախ ընդդիամդիր խումբն առաջարկում է հղիության արհեստական ընդհատումներ անող բժիշկների ապաքրեականացման մասին օրենք:

Առաջարկվող նոր օրինագծերից մեկը ենթադրում է հոսփիսների ստեղծում մայրերին աջակցելու համար, որոնք կծննդաբերեն ոչ կենսունակ պտուղներ:

Լեհաստանում հայտնել են, որ կանայք կունենան, օրինակ, առանձին սենյակ, լացելու հնարավորություն: Նրանց կտրամադրվի նաեւ «հատուկ խնամք», այդ թվում՝ հոգեբանական աջակցություն եւ «խորհուրդ՝ ինչ անել հետո»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed