Լիբերտադորեսի գավաթ. Եզրափակիչի առաջին մասնակիցը

Բրազիլական «Պալմեյրասը» դարձել է ֆուտբոլի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում բրազիլական ակումբը տանը 0:2 հաշվով պարտվել է արգենտինական «Ռիվեր Փլեյթին», որին առաջին մրցավեճում հաղթել էր խոշոր հաշվով՝ 3:0:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն բրազիլական «Սանթոսն» ու արգենտինական «Բոկա Խունիորսը»: Առաջին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ ոքի:

Լիբերտադորեսի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Պալմեյրաս» – «Ռիվեր Փլեյթ»՝0:2 (առաջին հանդիպում՝ 3:0)

Ռոբերտ Ռոխաս, 29, Ռաֆայել Բորե, 44

Վերջին գրառումները

Ընտրացանկ