Հովհաննիսյանն ու երգահան, պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանը սպասում են իրենց առաջնեկին։

Այս մասին Լիլիթը հայտնել է Ինստագրամի իր էջում արված հրապարակմամբ։

Երգչուհին և Վահրամ Պետրոսյանն ամուսնացած են 2011 թվականից։ Այս տարի նրանք կնշեն ամուսնության 10-ամյակը։
Թեև պարբերաբար լուրեր են տարածվում, թե զույգն ամուսնալուծվել է, հետնաբեմում նրանք միշտ միասին են։ Լիլիթին առնչվող պրոդյուսերական բոլոր հարցերով զբաղվում է Վահրամը։

Հովհաննիսյանը երեկ հայտնեց իր հղիության մասին, ինչը բուռն քննարկումների առիթ դարձավ։ Լիլիթի և երգահան, պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանի համատեղ կյանքի 10 տարվա ընթացքում այս հարցը բազմիցս քննարկվել է։ 33-ամյա երգչուհու երկրպագուների կողմից լուրը շատ սպասված էր։

Լիլիթը նոր լուսանկար է հրապարակել, որում ընդգծված է գեղեցիկ կարգավիճակը։ Երկրպագուները ակտիվորեն քննարկում և իրենց ենթադրություններն են անում կապված փոքրիկի սեռի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed