Լոռու մարզում, փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում Լոռու  մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Գյումրի –Սպիտակ ավտոճանապարհի և Մեծ-Պարնի գյուղ մտնող ավտոճանապարհի հատման խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Կիրեղյանին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed