Այսօր այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ընդդիմության և Թուրքիայի դիմակայությունն է։ Պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան միջամտում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ որպես կողմ, գործող վարչապետի կողմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Չունենալով քաղաքական դшշտում մնալու որևէ հեռանկար, այս անձը շարունակում է հրшժшրական չտալ։ Սա ես գնահատում եմ որպես պետական դավաճանություն», ասաց Դանիելյանը եւ իրավիճակի հшնգուցալուծման մի քանի տարբերակներ նշեց․

«Լավագույն տարբերակը Նիկոլ Փաշինյանի հրшժարականն է։ Հաջորդ տարբերակը «Իմ քայլը» խմբակցությունից 20-30 պատգամավոր դուրս են գալիս ու մեծամասնությունը փլուզվում է, կառավարությունում ճգնшժամ է առաջանում։ Տարբերшկներից մեկն էլ այն է, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն մանդատները վայր են դնում, խորհրդարանական ճգնաժամ է առաջանում, որի լուծումը Սահմանադրությամբ տրված չէ։ Այս ճգնաժամերի դեպքում էական է երկրի նախագահի խոսքը, և նա կարող է լուծումներ առաջարկել»։

Անդրադառնալով հարցին, թե ոստիկանությունը և ԱԱԾ-ն կմիանա՞ն Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդական զանգվածներին ու ԳՇ-ի հայտարարությանը, քաղաքագետը նշեց, որ այս պահին դա արդեն էական էլ չէ, որովհետև նախ այդ կառույցներում բազմաթիվ սպաներ կան, որոնք չեն ողջունում իշխանության քաղաքականությունը, հետո էլ ԳՇ-ի հայտարարությունում հստակ ուղերձ կա, որ թույլ չեն տալու, որ ժողովրդի դեմ ուժ կիրառվի։

Այս 3 տարիների ընթացքում անընդհատ հնչող այն միտքը, թե ժողովուրդն է ամեն ինչ որոշելու, նաեւ մշտապես ժողովրդին վկայակոչելը, ըստ Դանիելյանի՝ նոր չէ․ «պատմությունը հուշում է, որ մեծագույն հանցագործությունները միշտ տեղի են ունեցել ժողովրդի անունից»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed