Միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա օրեցօր աճում է. ԱԳ նախարարը՝ ռազմագերիների խնդրի մասին

Որպեսզի խոսենք տարածաշրջանում կայունության, խաղաղության, անվտանգության մասին, նախեւառաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, իսկ  վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարեւոր հարցերի լուծման պարագայում: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը

«Նախեւառաջ մեր գերիների ազատ արձակման հարցում: Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, եւ եթե այս հարցը շարունակվի շահարկվել, ես վստահ եմ, որ այն լինելու է նաեւ խնդրահարույց նաեւ Ադրբեջանի համար»,-ասաց նա:

Հարցին, թե կա՞ն ռազմագերիների վերադարձի հարցի լուծման միտումներ, ն պատասխանեց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Մեր գծում, եթե տեսել եք, միջազգային ճնշումն օրեցօր աճում է եւ հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ  այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում»:

Վերջին գրառումները

Ընտրացանկ