Եթե գնում ենք խորհրդարանական արտահերթ ընտրությունների, եթե ուզում ենք որեւէ կերպ հասնել նրան, որ արդար ընտրություններ լինեն, որեւէ լծակներ չկիրառվեն, ապա պետք է նախքան ընտրությունների գնալը նեյտրալ կառավարում կազմակերպել: Այս մասին  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքը և՞ս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Ես կարծում եմ՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը պետք է չեզոք կառավարում կազմակերպել՝ առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության: Բնականաբար, ԱԺ-ն պետք է ընտրի այդ անձին երեք քաղաքական ուժերի եւ անկախ պատգամավորների համատեղ որոշման արդյունքում: Սկզբնական շրջանում նույնիսկ առաջարկ արեցի, որ «Իմ քայլի» ներսից լինի վարչապետը: Այդ պահին թեկնածուների անուններ գեներացվեցին խմբակցության նիստում: Քաղաքական թիմը որոշեց, որ նպատակահարմար չի գտնում այս պահին փոխելու կառավարող ղեկավարին:

Ես համարում եմ, որ եթե մենք ուզում ենք կրկին արդար, անկաշկանդ ընտրություններ կատարել, որեւէ ճնշում չգործադրելով ժողովրդի վստահության քվեն ստանանք, ապա պետք է այս պահին ժամանակավոր կառավարում ձեւավորվի»,-ասաց նա:

Սոֆյա Հովսեփյանը չհերքեց, որ նաեւ Արարատ Միրզոյանի թեկնածությունն է առաջադրվել խմբակցության նիստում տարբեր մարդկանց կողմից, սակայն չնշեց, թե քանի հոգի էին նման առաջարկի կողմնակից»,-ընդգծեց Սոֆյա Հովսեփյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed