Մոնիկա Նազարյանը, ինչպես հայտնի է, արդեն մեկ շաբաթ է, ինչ վայելում է մայրիկ լինելու հաճելի զգացողությունը։ Սիրված երգչուհին իր առաջնեկին բավականին անհամբերությամբ է սպասել։ Նրա մայրական ցանկությունը կատարվել է ու բալիկը շուտ է լույս աշխարհ եկել։

Մոնիկան ու նրա ամուսինը սկզբում կարծել են, թե իրենց բալիկը տղա է, քանի որ այդպես են հայտնել իրենց առաջին հետազոտությունից հետո։ Բայց ավելի ուշ հստակվել է, որ բալիկն աղջիկ է։

Երեխայի անունը որոշել է բալիկի հայրիկը։ Նրան Վիկտորիա են անվանել։ Նշենք, որ Մոնիկա և Վիկտորիա անձնանունները թարգմանաբար հաղթանակ են փոխադրվում։

Երգչուհին բալիկի հետ արդեն տանն է։ Նա առաջին անգամ լուսանկար է հրապարակել իր առաջնեկի հետ։ Լուսանկարում նորաթոխ մայրիկն ու բալիկը սպիտակ հագուստով են։ Շրջապատի դեկորացիաները ևս սպիտակ են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed