Անմահացած Գագիկ Մալինցյանի մասին 2001 թվականի փետրվարի 11-ին Մալինցյանների ընտանիքում ծնվեց Գագիկը: Բարի, խելացի, աշխատասեր, վստահելի, ընկերասեր, համեստ տղան մարդկային բոլոր լավ հատկանիշներով էր օժտված։ Ժպիտը միշտ երեսին էր։

րբ որեւէ մեկն իր օգնության կարիքն էր ունենում, Գագիկն օգնում էր բոլորին անխտիր: Սովորել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում: Դպրոցում օրինակելի աշակերտ էր, սիրված բոլոր ուսուցիչների կողմից:

Այնքան երազանքներ ուներ, որոնք մնացին անկատար: 2018 թվականին ավարտելով դպրոցը, ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, կովկասագիտություն էր ուսումնասիրում: Ուզում էր դառնալ կովկասագետ:

Գագիկի ընկերները պատմում են, որ հավաքույթների ժամանակ այնքան ուրախ էր անցնում նրա հետ, որ մոռանում էին տուն գնալու մասին: Միշտ իր հումորներով ուրախացնում էր բոլորին: Ուներ ընկերական մեծ շրջապատ, որտեղ իր կարիքը միշտ զգացվում է:

Գագիկի ընկերները պատմում են, որ հավաքույթների ժամանակ այնքան ուրախ էր անցնում նրա հետ, որ մոռանում էին տուն գնալու մասին: Միշտ իր հումորներով ուրախացնում էր բոլորին: Ուներ ընկերական մեծ շրջապատ, որտեղ իր կարիքը միշտ զգացվում է:

Քաղաքում իրեն ճանաչում ու սիրում են բոլորը։ Գագիկն առանձնանում էր իր շարժուձեւով: Ասում են՝ պարելուց այնքան հետաքրքիր շարժումներ էր անում, որ անհնար էր նրա պարը շփոթել: Ավարտական երեկոյի ընթացքում Գագիկն ասել էր. «Սիրելի ընկերներ, այսօր մենք ավարտում ենք դպրոցը եւ մտնում մի նոր կյանք, նոր ուղի, որտեղ պետք է շարժվենք ինքնուրույն, փոձենք լինել հաջողակ: Հաջողությունը մեզ պետք է շրջապատի ամբողջ կյանքի ընթացքում: Թեեւ այսօր ավարտում ենք դպրոցը, սակայն դա չի նշանակում ավարտ, սա նշանակում է չերգված մի երգ, մի չկարդացված գիրք, որը մենք պետք է հասցնենք ավարտին այնպես կենսուրախ, ինչպես մեր դպրոցական տարիներն էին: Մենք պետք է հաղթահարենք անհասանելի թվացող բարձունքները եւ առաջ շարժվենք: Ժամանակը պտտվում է անիվի նման, բայց թեկուզ մեկ կամ տասը տարի հետո, մենք հանդիպելու ենք ու հիշելու՝ դպրոցական պահերը: Ու թե անցնեն տարիներ, այդ հանդիպումը, միեւնույն է, կմնա չիրականցված»:

Գագիկն ուներ սիրած աղջիկ, ում խոստացել էր, որ անպայման վերդառնալու է: Բայց… Վերջին անգամ հեռախոսազանգ է ունեցել նոյեմբերի 6-ին:

Թեժ կռիվներին մասնակցելով՝ անմահացավ Գագիկը։ Հիմա ամենամաքուր տեղում է, որտեղից այցելում է հարազատների երազներում եւ ասում՝ «մորս ասեք` չլացի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed