Մուրաբայով քերած պիրոգի դասական բաղադրատոմս․ պարզ ու արագ թխվածք

Առաջարկում ենք հենց այսօր ձեր մտերիմների համար պատրաստել պարզ ու արագ պիրոգ, որը վաճառվում է շատ խանութներում ու սիրված է գրեթե բոլորի կողմից։ 

Համը ծանոթ է մեզ մանկուց․ քաղցր, փխրուն խմորով ու անուշաբույր մուրաբայով թխվածք։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 400գ
  • շաքարավազ՝ 100գ
  • ձու՝ 1 հատ
  • կարագ՝ 180գ
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • թթվասեր՝ 2ճ․գ․
  • վանիլին
  • մուրաբա՝ սալորի կամ ցանկացած տեսակի
  • շաքարի փոշի
Картинки по запросу "Тертый пирог с вареньем по классическому рецепту"

Պատրաստման եղանակ․

Ալյուրը լցնել խորը տարայի մեջ։

Սառած կարագը անցկացնել խոշոր քերիչով՝ անմիջապես ալյուրի մեջ։

Քերելու ընթացքում կարագը պարբերաբար թաթախել ալյուրի մեջ։

Ավելացնել փխրեցուցիչը և ձեռքերով խառնել այնքան, որ փշուր ստացվի։

Առանձին հարել ձուն, շաքարավազը և վանիլինը՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

Լցնել թթվասերը և շարունակել հարել։

Ձվային խառնուրդը լցնել ալյուրից փշուրի վրա, խառնել, որ խմոր ստացվի։

Խմորը դնել սեղանին և թեթև հունցել, մինչ խմորը հարթ կդառնա։ Դնել տոպրակի մեջ և 20 րոպեով ուղարկել սառցարանը։ Դրանից հետո հանել, կտրել 2 ոչ հավասար մասերի՝ մոտ 2/3 և 1/3։

Картинки по запросу "Тертый пирог с вареньем по классическому рецепту"

Խմորի մեծ կտորը գրտնակել յուղաթղթի վրա՝ մոտ 7-8մմ հաստությամբ ուղղանկյուն ստանալով։ Դնել տապակի մեջ՝ ատանց յուղաթուղթը հանելու։ Մուրաբա քսել ամբողջ մակերեսին։

Խմորի փոքր կտորն անցկացնել խոշոր քերիչով և լցնել մուրաբայի շերտի վրա։

Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստիճանի, թխել պիրոգը 20-25 րոպե։ Ցանկության դեպքում շաքարի փոշի ցանել։

Ընտրացանկ