«Նապոլին» հաղթեց 6։0 հաշվով եւ առաջ անցավ «Ռոմայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Նապոլին» ընդունեց «Ֆիորենտինային»։ Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը տպավորիչ հաղթանակ տարավ՝ 6։0։

Դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Լորենցո Ինսինիեն, աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Դիեգո Դեմեն, մեքսիկացի հարձակվող Իրվին Լոսանոն, լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին եւ իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոն։

«Նապոլին» (17 խաղ) 34 միավորով բարձրացավ երրորդ տեղ՝ շրջանցելով նույնքան միավոր ունեցող «Ռոմային», որն անցկացրել է 18 հանդիպում։ «Ֆիորենտինան» 14-րդն է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Նապոլի» – «Ֆիորենտինա»՝ 6։0 (տեսանյութ)

Լորենցո Ինսինիե, 5, 72, 11մ, Դիեգո Դեմե, 36, Իրվին Լոսանո, 38, Պյոտր Զելինսկի, 45, Մատեո Պոլիտանո, 89

Վերջին գրառումները

Ընտրացանկ