Նեյմարը վնասվածքից հետո առաջին մարզումն է անցկացրել ընդհանուր խմբում (ֆոտո)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը վերականգնվել է վնասվածքից հետո եւ վերսկսել է մարզումները փարիզյան թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը, որը լուսանկար է հրապարակել՝ գրառելով․ «Տեսեք, թե ով է վերադարձել»։

ՊՍԺ-ն արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ պատրաստվում է «Մարսելի» դեմ Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղին, որը տեղի կունենա հունվարի 13-ին։

28-ամյա ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածքը ստացել էր դեկտեմբերի 13-ին «Լիոնի» դեմ Ֆրասիայի առաջնության 14-րդ տուրի խաղում։

Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Ակումբը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել նրան։

Վերջին գրառումները

Ընտրացանկ