Միայն իմանաք , թե ինչու էր Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի նկարը հետը տարել բնակիչների հետ հանդիպմանը

Պատերազմի ընթացքում դեպքեր են եղել, երբ ամբողջական զորամաս` զենք-զինամթերքով, լիքը պահեստներով, եղել է լքված: Այս մասին այսօր Արարատի մարզում համակիրների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ շատ հանգամանքներ դեռ բացահայտվելու կարիք ունեն:

«Չի կարելի թացը չորի հետ խառնել. ասում են` բա «դավաճանություն», «դավաճանություն» որ ասում եք, եղե՞լ ա, թե չէ: Առաջիկա օրերին կլինի հաղորդագրություն պետական դավաճանության դեպքի մասին. խոսքը, կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է»,- նշեց նա:

Վերջինս, ըստ Փաշինյանի, լինելով մարտի դաշտում` եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ, Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման և այլ տեսակի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին:

«ԱԱԾ-ն այդ մարդուն արդեն ձերբակալել է, գիտեմ նրա անուն-ազգանունը, այն ջոկատի անունը, որի հրամանատարը, ներկայացուցիչ է նա եղել: Առաջիկա օրերին կլինի հաղորդագրություն: Սա պետական դավաճանության դեպք է, դեռ պետք է մեղքը ապացուցվի»,- ասաց նա` նորից ընդգծելով, որ թացը չորի հետ չպետք է խառնել:

Վերջին գրառումները

Ընտրացանկ