Փաշինյանի ընտանիքին, պատգամավորներին պահել են «պшդվալում», ստիպել` փաստաթուղթը ստորագրի

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երթ է արել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզի մի քանի համայնքներում հանդիպել է բնակիչների հետ։

2018 թվականին ժառանգել ենք կարկատած պետություն, բառի բուն իմաստով, քանդված ճանապարհներով, քայքայված ջրագծերով և ջրանցքներով: 2019 թվականի դրությամբ Հայաստանի վարելահողերի 74 տոկոսը ջրին հասանելիություն չի ունեցել:

Մինչև 10 տարեկան երեխաների 30 տոկոսն անգրագետ է, կարդալ չգիտի: Այս մասին Արարատի մարզի Մասիս քաղաք կատարած այցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Սա ինչ է  նշանակում: Սա նշանակում է, որ ցավոք ունեցել ենք և ցավոք  ունենք կարկատած պետություն: Անընդհատ ինչ-որ մի բան պատռվում է:

Էսօր մեզ ասում են իրենք վատ են կառավարում, երկիր կառավարել չգիտեն: Մենք շատ թե քիչ հանգիստ մի տարի ենք ունեցել կառավարման, դա 2019

թվականն է եղել: Եղել է ձեր աչքի առաջ:

Տեսանյութը` Tert.am-ի

2019-ին Հայաստանը եվրասիական տարածաշրջանում ամենամեծ տնտեսական աճը արձանագրած պետությունն է եղել: 2019 թվականին 1 մլն 200.000 մարդու աշխատավարձ ու թոշակ, նպաստ է բարձրացվել: Ասում են մի քանի հազար դրամ եք թոշակ բարձարցրել: Ճիշտ են ասում, բայց որ թվերով նայում ենք, մեր բարձրացրածը թոշակի 10 տոկոսն է կազմում: Բա, եթե հիմա մեր բարձրացրած էդ մի քանի հազարը 10 տոկոս է կազմում, ուրեմն ձեր ժամանակ թոշակ չի եղել ընդհանրապես»:

Մասիսցիների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը խոսեց այլ բնմագավառներում առկա բարձր ցուցանիշներից ու ունեցած ձեռքբերումներից ևս:

Վերջին գրառումները

Ընտրացանկ