Արա՛, ա՛յ թուրք, ա՛յ դավաճան․ միայն տեսեք,թե ինչպես են դիմավորել Փաշինյանին Նուբարաշենում

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման արդյունքներով` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հարցին, թե ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի մասին, հարցվածների 16 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 29 տոկոսը՝ «բարենպաստ»։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ վերաբերմունքը հարցվածների 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 35 տոկոսը՝ «բարենպաստ», ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի նկատմամբ վերաբերմունքը 3 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 27 տոկոսը՝ «բարենպաստ», ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ` 3 տոկոսը «շատ բարենպաստ», իսկ 25 տոկոսը՝ «բարենպաստ»։

Ընդդիմադիր գործիչներից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 15 տոկոսը՝ «բարենպաստ»։

Հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ – Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021 թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ:

Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում, անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անցկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտություն իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը:

Վերջին գրառումները

Ընտրացանկ