Նիկոլ Փաշինյանի խելքն այդքան էր հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Լեւոն Երանոսյանը։

«Մենք հաղթած բանակ ենք։ Տեսաք՝ ինչ կատարվեց»,- ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, Երանոսյանն ասաց, որ քաղաքականությամբ չի զբաղվում։

«Այդ հարցին չեմ պատասխանում։ Թող քաղաքական գործիչները վերլուծեն, դրանից հետո կզրուցենք»,- ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ նա նշում է՝ հաղթած բանակ ենք, սակայն կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրվեց՝ ի օգուտ Ադրբեջանի, նախկին ոստիկանապետն ասաց. «Թող այդ հարցին Նիկոլը պատասխանի։ Էդքան էր իր խելքն հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը»։

Անդրադառնալով Լեւոն Երանոսյանին պատերազմի օրերին բերման ենթարկելուն՝ նրա պաշտպանն ասաց, որ բերման ենթարկելու որոշումը բողոքարկել են Դատախազություն։

Նյութի աղբյուր` news.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed